Դիմակավորված ոստիկանները ներխուժել են Մհեր Սեդրակյանի տուն. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը. «Տեւական ժամանակ է՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակայնը չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերի։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սեդրակյանը նեղացած է. սեպտեմբերի 9-ին, դիմակավորված անձիք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն եւ հետախուզվող անձի են որոնել։ Այդ աշխատանքները ոստիկանները իրականացրել են ակնհայտ ահաբեկչական ձեւերով։ Անակնկալի եկած Սեդրակյանը զանգահարել է հարազատ կուսակցության նախագահին եւ տեղեկացրել կատարվածի մասին։

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, ինչը տարակուսանք է առաջացրել Սեդրակյանի մեջ։ Թերեւս այս հանգամանքով էլ պայմանավորված է եղել այն, որ Մհեր Սեդրակյանը որոշել է իր որդու հարսանիքը կազմակերպել նեղ շրջանակով։ Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, վերջինս պատասխանեց, որ միայն առավոտյան բաժնից կարող է ճշտել լուրի իսկությունը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս