Վաշինգտոնում կայացել է Տիգրան Սարգսյանի և Համաշխարհային բանկի փոխնախագահի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Տիգրան Սարգսյանը, ով Վաշինգտոնում հոկտեմբերի 7-9-ը մասնակցել է Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամենամյա հանդիպմանը, հանդիպել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ: Այս մասին ասվում է ԵՏՀ կայքում:

Կողմերը քննարկել են ՀԲ-ի և ԵՏՀ-ի միջև համագործակցության ամուր հիմքերի ստեղծումը:

Տիգրան Սարգսյանը նշել է տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման ապահովման հարցում ՀԲ-ի և ԵՏՀ-ի ընդհանուր նպատակներն ու խնդիրները և հայտարարել է, որ 2017-2018 թթ. հանձնաժողովը Միության անդամ պետությունների գործնական ակտիվության աճ է կանխատեսում:

Իր հերթին, Սիրիլ Մյուլերը հայտարարել է, որ ԵՏՀ-ն կարող է կրկնապատկել ՀԲ-ի հետ աշխատանքների դրական արդյունքները:

ԵՏՀ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են Միության երկրների համար:




Լրահոս