«Արդշինբանկ»-ը գնե՞լ է «Առէքսիմբանկ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուրեր են տարածվել, որ «Արդշինբանկ»-ը գնել է «Առէքսիմբանկ»-ը: Տարածածված այս լուրերը դեռևս պաշտոնական հաստատում չի գտել, սակայն ընկերությունը նաև հերքումով չի հանդես եկել: «Առէքսիմբանկ»-ի արտաքին կապերի պատասխանատու Ելենա Մարկովան հայտարարել է, որ գործարքի մասին հաղորդագրություն կտարածվի:

Հիշեցնենք, որ 2014-ի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդի նիստի ընթացքում, ՀՀ Կենտրոնական բանկը որոշում է կայացրել բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը: ՀՀ-ում գործող յուրաքանչյուր (այդ թվում եւ նոր բացվող) բանկ մինչեւ 2017-ի հունվարի 1-ը պետք է ունենա ոչ թե նվազագույնը 5 միլիարդ դրամ կապիտալ, այլ 30 միլիարդ դրամ:

Հավելենք նաև, որ  «Առէկսիմբանկ»-ը 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ունեցել է 20 մլրդ 388մլն դրամ. բանկին անհրաժեշտ էր երկու տարում շուրջ 10 մլրդ դրամով ավելացնել «Առեքսիմբանկի»  ընդհանուր կապիտալը: Ստացվում է, որ բանկին չի հաջողվել ավելացնել իր կապիտալը:




Լրահոս