ՀԿ-ների մասին գործող օրենքը, կարծես թե, հնացել էր և չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին. Արտակ Զեյնալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում խորհրդարանական լսումներին քննարկվել էին  ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց իրավապաշտպան  Արտակ Զեյնալյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքը, կարծես, թե հնացել էր և չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին, ուստի անհրաժեշտութնուն է առաջացել դա ենթարկել փոփոխության:

«Այն տարբերակը, որը այսօր քննարկվում է Ազգային ժողովում, լայն կոնսեսուսի արդյունք է, որը ձևավորվել է  քաղաքացիկան հասարակության ինսիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ այն լավագույնս արտահայտում է Հայաստանի իրականությունը և Հայաստանի շահերը:

«Ամբողջությամբ համաձայնության արդյունք է դա, բոլոր լուծումներով` թափանցիկություն, ինքնուրունություն, անկախություն ապահովվելու տեսակետից»,-եզրափակեց Ա. Զեյնալյանը:




Լրահոս