Սույն թվականի հոկտեմբերի 5-ին և 6-ին Գելենդելի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ներկայացվեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Գլենդելի քաղաքապետարանի աջակցությամբ և “South Tech Systems” ընկերության հովանավորչությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները:
Ավելի քան 150 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:
«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը հոկտեմբերի 19-21 կներկայացվի Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում և այնուհետև Մոսկվայում:
Հարգանքով՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ: