Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների հետ շախմատ խաղալիս (ֆոտո,վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր անվանի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիիլին, մասնակցեց միաժամանակյա շախմատի հատուկ մրցաշարին: Մրցաշարի ողջ հասույթը պետք է տրամադրվի «Ռոտարի այգու» կառուցմանը:

Նկատենք, որ այսօր միայն Երևանում կան շուրջ 2500 սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Ռոտարի Ակումբի նախաձեռնությամբ քաղաքում պետք է ստեղծվի «Ռոտարի այգի», որի միջավայրը մաքսիմալ հասանելի կլինի սահմանափակ հնարավորություններով երեխաների և առողջ մանուկների շփմանն և ազատ ժամանցի կազմակերպմանը:

«Ռոտարի այգու» մանկական խաղահամալիրները կունենան հատուկ հարմարեցված թեքահարթակներ, լրացուցիչ ճաղաշարեր ու հատուկ հակատրավմատիկ ռետինե ծածկույթ:

14643000_1333850236655024_224324236_n

14677903_1333850229988358_754768298_o

14658191_1333850223321692_1866342801_n

14625254_1333850203321694_1296138375_n

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս