Մեկնարկեց Ռուդիկ Ղուկասյանի հայցով առաջին նիստը. ինչ տեսագրություններ ունի նախկին քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչական դատարանում այժմ ընթանում է Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հայցի քննության առաջին նիստը։ Հոկտեմբերի 10-ին Ղուկասյանը հայց է ներկայացրել դատարան՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ:

14646545_1333934156646632_1694948937_o

Նիստին ներկա չէ գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ում փոխարեն ներկա են նրա ներկայացուցիչները: Հայցվորի փաստաբան Վրեժ Խաչիկյանը նշեց, որ իր ձեռքի տակ կան այնպիսի տեսագրություններ, որտեղ հստակ երևում են, թե ինչպես են հանձնաժողովի անդամներն իրար փոխանցում Սարգիս Մուրադյանի օգտին քվեարկած թերթիկները: Տեսանյութում երևում է, թե Սարգիս Մուրադյանի աջակիցները քվեարկությունից հետո մոտեցել են տարբեր անձանց և` նշել փող էլ տվեցինք չքվեարկեցիք:




Լրահոս