Այսօր «երկաթե տիկին» Մարգարետ Թետչերի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «երկաթե տիկին» Մարգարետ Թետչերի ծննդյան օրն է: Նա առաջին կինն է, ով  զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

1950 թվականին Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թվականին ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թվականին ստացել է փաստաբանի վկայական։ 1959 թվականին ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թվականներին եղել է սոցիալական ապահովության նախարար։

1970-1974 թվականներին Մարգարետ Թեթչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթի կառավարությունում։ Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում 1975 թվականին հաղթեց Հիթին, և դարձավ խորհրդանական ընդդիմության ղեկավարը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցություններից մեկը ղեկավարած առաջին կինը։ 1979 թվականի համընդհանուր ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակից հետո Մարգարեթ Թետչերը դարձավ վարչապետ։

Լինելով կառավարության ղեկավար՝ կատարեց քաղաքական և տնտեսական բարեփոխումներ չեղարկելու այն ամենը, ինչ նա համարում էր երկրի անկման պատճառ։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը և տնտեսական քաղաքականությունը հիմնվում էին հիմնականում ֆինանսական համակարգի վերակարգավորման վրա, ճկուն աշխատաշուկայի ապահովմանը, պետական ձեռնարկությունների մասնավորեցմանը և արհմիությունների ազդեցության թուլացմանը։ Թետչերի ամենաբարձր հանրաճանաչությունը սկսեց անկում ապրել նրա իշխանության առաջին տարիներին անկման և անաշխատության բարձր մակարդակի համար, բայց կրկին բարձրացավ 1982 թվականի Ֆոլկլենդյան պատերազմի և տնտեսական աճի ժամանակ, որը հանգեցրեց 1983 թվականին նրա վերընտրմանը։

Երրորդ անգամ Թետչերը վերընտրվեց 1987 թվականին, բայց լրացուցիչ հարկի (poll tax) մասին օրենքը և Եվրոպական միությունում Բրիտանիայի դերի մասին հայացքները նրա կառավարության անդամների շրջանակներում տարածված չէին։ Երբ Մայքլ Հեզելթայնը վիճարկեց կուսակցությունում նրա առաջնորդ լինելը, Թետչերը հարկադրված էր հրաժարական տալ վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Պառլամենտի անդամ Ֆինչլիից 1959-1992 թվականներին, Համայնքների պալատից հեռանալուց հետո ցմահ ստացավ պերի կոչում և բարոնուհու տիտղոս։




Լրահոս