Զովունու գյուղապետերի գործով դատական նիստն անցել է թեժ մթնոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Զովունիի նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը դիմել էր դատարան հոկտեմբերի 2-ի քվեարկության արդյունքները վերանայելու պահանջով:

Երեկ Երևանի Վարչական դատարանում 20.00-ին մեկնարկած նիստը ավարտին է հասել միայն գիշերը 4.00-ին, նիստ անցել է բավականին լարված մթնոլորտում: ԿԸՀ-ի վերահաշվարկն ու հրապարակած արդյունքները չէին բավարարել նախկին գյուղապետին և  դատարանում կրկին բացվել են քվեաթերթիկներով լի պարկերը, վկայություն են տվել հանձնաժողովի անդամները:

ArmLur.am-ի հետ զրույցում նորընտիր գյուղապետ Վրույր Սիմոնյանը նշեց, որ արդյունքներն այնքան էլ նախկին գյուղապետի սրտով չէին. «Իր սպասածին հակառակ միայն իմ օգտին քվեաթերթիկների թիվն էր ավելանում, պետք է սպասենք դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը»:

Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, ըստ տեղեկությունների, հույսը դրել էր նախկին դատավոր եղբոր կապերի վրա, սակայն մեզ հետ զրույցում դատավորը նշել էր, որ չի խառնվելու գործընթացին և, որ լծակներ չունի:

Լիլիթ Շաբոյան

 




Լրահոս