ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը զիջումների չի գնա, քանի որ չի վախենում հնարավոր պատերազմից, գրում է Rusdialog.ru-ն:
Ժիրինովսկին նշել է, որ Ռուսաստանը հետ է մնում ԱՄՆ-ից ողջ աշխարհում ռազմաբազաների քանակով: Նա հիշեցրել է իր համաքաղաքացիներին այն մասին, որ Պենտագոնն ունի 700 բազա, այն ժամանակ, երբ ՌԴ-ն միայն մեկ ավիաբազա ունի Սիրիայում:
Քաղաքական գործիչը կոչ է արել մեծացնել ավիաբազաների քանակը՝ հասցնելով մինչև 100-ի՝ ՆԱՏՕ-ի և Պենտագոնի ագրեսիվ ծրագրերը զսպելու համար:
«Սիրիայում ԱՄՆ-ն մեզ խաբեց, ինչպես երեխաների, մինչ մենք չէինք ռմբակոծում, ամերիկացիները զենք մատակարարեցին զինյալներին: Պետք չէ զիջումների գնալ ո՛չ Կիևի, ո՛չ Նյու Յորքի, ո՛չ Պեկինի համար»,-հայտարարել է ԼԴՊՌ կուսակցության առաջնորդը: