Այսօր Երևանում մեկնարկել էՀավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների նիստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նիստը սկսվել է նեղ կազմով, որից հետո կշարունակվի ընդլայնված ֆորմատով:
Գործակալությունը հայտնում է, որ նիստից հետո ՀՀ նախագահի նստավայրում կկայանա ՀԱՊԿ նստաշրջանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
ՀԱՊԿ-ի նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: Ակնկալվում է, որ նիստի շրջանակներում կհնչեցվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը: