![](https://armlur.am/wp-content/uploads/2016/10/big_1424241352_2797424_ts1424241405.jpg)
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը` Արիանա Կաոլին, գնացել էին Իրանի Հանրապետություն` բարձրանալու Դամավանդ լեռը: Հայտնել էինք, որ նրանց այնտեղ գտնվելու ժամանակ բուք է սկսվել: Իրենք կապից դուրս են եկել:
ArmLur.am-ն այս առնչությամբ կապ հաստատեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով փոխանցեց, որ Արոնյանն ու իր տիկինն արդեն գտնվել են, նրանք իջել են սարերից, այժմ անվնաս են և գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել և որևէ խնդիր չկա: