Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարվել էր 22-ամյա Լևոն Սահակյանը:
Դանակահարության պատճառը եղել է դրամական հարցը, դպրոցի տնօրենն ամիսներ շարունակ չի վճարել Անի Ղ-ի աշխատավարձը, ինչը հարուցել է նրա նշանածի` Լևոն Սահակյանի բարկությունը:
Երիտասարդը փորձել է դպրոցի տնօրենից տեղեկանալ, թե ինչ է աշխատավարձի չվճարման պատճառը, որին ի պատասխան դպրոցի տնօրենը ձեռքին ունեցած դանակով հարվածել է տղային և հասցրել կյանքին վտանգ սպասռնացող վնաս:
Լևոն Սահակյանն այժմ գնտվում է Արմենիա ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. «Չնչին դրական տեղաշարժ եղել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»:
Վնասվել են Լևոն Սահակյանի սիրտն ու թոքը, իսկ դանակահարող՝ Վահան Ղազարյանը ձերբակալվել է: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ):
ArmLur.am-ի տեղեկություններով տնօրենը միշտ ձեռքին ծալովի դանակ է ունեցել: