Կառավարության ծրագիրն իր մեջ բազում կետեր է պարունակում. կան հայեցակարգեր, միջոցառումներ, որոնք երկարաժամկետ են: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Եթե ապրիլին նույն կառավարությունը մնա, պետք է կրկին գա և ներկայացնի: Իրավակարգավորման նորմերով դա պետք է տեղի ունենա: Բարոյապես ճիշտ չի լինի երկարաժամկետ ծրագիր ներկայացնել: Նախանշանները հստակ դրված են, բայց կան դրույթներ, որ երկարաժամկետ են: Նշաչափը շատ համարձակ վերցված է, վարչապետն անկեղծ էր ներկայացնում և համարձակ», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: