Գերմանացի Անժելիկ Կերբերը WTA վարկածով ճանաչվել է տարվա թենիստուհի: Աշխարհի առաջին ռակետը քվեարկությունում ստացել է 50 ձայն:
Այս տարի գերմանուհին հաղթել է Ավստրալիայի ու ԱՄՆ-ի Բաց առաջնություններում, ինչպես նաև դուրս եկել Ուիմբլդոնի եզրափակիչ: Կերբերը հաղթել է Շտուտգարտի մրցաշարում, ինչպես նաեւ նվաճել Ռիո-2016-ի արծաթե մեդալը:
Հիշեցնենք, որ 2012-ից 2015 թվականներին աշխարհի լավագույն թենիսիստուհի էր ճանաչվել Սերենա Ուիլյամսը: