Մեսսի դուբլը նպաստեց «Բարսելոնա»-ի հաղթանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Բարսելոնա»-ն 3։2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վալենսիա»-ի նկատմամբ և  հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին։

Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Բարսելոնա»-ի ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը 4 րոպեում խփեցին 2 գոլ և առաջ անցան հաշվի մեջ։ Կատալոնական ակումբի կազմում 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ ավելացված ժամանակում Մեսին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վալենսիա» – «Բարսելոնա»՝ 2։3

Մունիր Էլ Հադադի, 52, Ռոդրիգո, 56 – Լիոնել Մեսի, 22, 90+4 (11մ), Լուիս Սուարես, 62




Լրահոս