Եթե դուք կարծում եք, որ միայն ֆիլմերում է հնարավոր արթնանալ իդեալական սանրվածքով, ապա սխալվում եք: Ներկայացնում ենք խորհուրդներ, թե ինչպես հնարավոր կլինի հասնել նման արդյունքի: Օգտվելով այս խորհուրդներից, դուք շուտով Ձեզ կզգաք ինչպես գովազդային հոլովակի գեղեցկուհի: Սակայն այս ամենը կիրառելուց առաջ հիշեք մի քանի պարզ կանոնների մասին:
Երբեք մի պառկեք քնելու թաց մազերով, քանի որ այդպես դրանք շուտ են վնասվում: Եթե դուք մազերը չորացնում եք վարսահարդարիչով, ապա օգտագործեք սառն օդի ռեժիմը: Երբեք մինչև վերջ մի չորացրեք մազերը, այն մի փոքր թաց թողեք, որպեսզի ինքնուրույն չորանան: Միշտ քնելուց առաջ սանրեք մազերը:
Քնելուց առաջ մազերը հյուսեք
Հյուսեք մազերը քնելուց առաջ, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մազերը չխճճվեն: Շատ կարևոր է, որպեսզի հյուսքեր անեք այն դեպքում, երբ վարսերը կամ շատ չոր են կամ թեթև թաց:
Օգտագործեք կոկոսի յուղ
Կոկոսի յուղը սովորաբար քսում են մազերի ծայրերին և այն մազերն ավելի փայլուն է դարձնում: Կարևոր է օգտագործել ոչ մեկ քանակությամբ յուղ և ոչ մի դեպքում չքսել արմատներին:
Մտածեք մետաքսե սպիտակեղեն ձեռք բերելու մասին
Մետաքսե և ատլասե սպիտակեղենի վրա քնելը նվազեցնում է մազերի վնասվելու հավանականությունը: Որպեսզի անենթարկվող մազերը հեշտ լինի խնամել, քնելուց առաջ դրանք կարող եք կապել մետաքսե շարֆով:
Օգտագործեք մարմնի համար լոսյոններ
Մարմնի համար նախատեսված լոսյոններն իրականում կարող են սնուցել Ձեր մազդերը, մինչ դուք քնած եք: Պարզապես ձեր մատներին մի փոքր լոսյոն քսեք և տարածեք մազերի վրա` ուշադրություն դարձնելով ծայրերին: Դրանից հետո սանրեք մազերը:
Հավաքեք մազերը
Եթե դուք երկար մազեր ունեք ապա հյուսքի փոխարեն կարող եք հավաքել դրանք: Նախ անհրաժեշտ է կապել մազերը, ապա պտտելով ստանալ սանրվածքը: Առավոտյան դուք կարթնանաք ենթարկվող և փայլուն մազերով:
Մազերի համար օգտագործեք պլաստիկե աքսեսուարներ
Երբ դուք ցանկանում եք ամրացնել մազերը քնելուց առաջ, ապա օգտագործեք միայն պլաստմասե աքսեսուարներ: