Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զինելու հարցում հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանումը. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն իրականացնում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանումը: Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանին  «Իսկանդեր» հրթիռային համակարգերի փոխանցումը:

«Ես ռազմական փորձագետ չեմ, և այդ իսկ պատճառով առանձին մեկնաբանություններ չեմ տալիս սպառազինումների մասին կոնկրետ հարցերին: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային մոտեցմանը, ապա մենք բազմիցս պարզաբանել ենք»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ զինելով Հայաստանին և Ադրբեջանին, մշտապես «հետևում է տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանմանը, արտահանման հսկողության ազգային համակարգի կոշտ շրջանակներում՝ ամրապնդված ռուսական դաշնային օրենսդրության կողմից, և իր վրա վերցված միջազգային պարտավորությունների պահպանմամբ»:




Լրահոս