Հալեպում մեկ օրում 15 խաղաղ բնակիչ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի բնակելի թաղամասերում ահաբեկիչների կողմից արկակոծությունների արդյունքում մեկ օրում 15 խաղաղ բնակիչ է զոհվել, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման հարցով ռուսական կենտրոնում:

«Ավելի քան 150 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Հիմնականում, ոտքերի, ձեռքերի բեկորային վնասվածքներ»,-հայտնել են կենտրոնում:

Նախօրեին ահաբեկիչները ռմբակոծել էին Հալեպի 8 շրջան: Գրոհայինների թիրախում են դպրոցները, հիվանդանոցներն ու սոցիալական օբյեկտները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի հյուսիսում դպրոցի գնդակոծությունից 22 երեխա և 6 ուսուցիչ է զոհվել:




Լրահոս