Չինաստանում հանքավայրի պայթյունի վայրում 33 հանքագործի դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարարները չինական Չունցին քաղաքի ածխահանքում պայթյունից հետո 33 հանքագործի դի են հայտնաբերել, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով չինական պետական ԶԼՄ-ներին:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Մեկ օր փրկարարները փորձել են հանել հանքավայրում արգելափակված աշխատակիցներին:

Ինչպես հայտնում է People’s Daily պարբերականը՝ բոլոր հանքագործները դուրս են բերվել և ճանաչվել: Միայն 2 աշխատակից ողջ է մնացել:

Պայթյունի պատճառները պարզվում են: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել, մոտակա մի շարք հանքեր դադարեցրել են աշխատանքները:




Լրահոս