«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանին, որն արտահերթ նստաշրջանին քամու նման սուրում էր Աժ միջանցքով, որպեսզի չընկնի լրագրողների ձեռքը, հարցրինք, «Ճի՞շտ են լուրերը, որ Դուք Գագիկ Բեգլարյանի հետ նոր կուսակցություն եք ստեղծելու»։ «Չկա նման բան, հերյուրանքներ են, մենք ունենք կուսակցություն, մենք Հանրապետական կուսակցությունից ենք»,– սլացքի մեջ հասցրեց պատասխանել՝ չլսելով մեր հաջորդ հարցը՝ ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի վերադարձին։
Ի դեպ, նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ խոսակցություն կար, թե մի իշխանական միջոցառման ժամանակ Գագիկ Բեգլարյանը Ծառուկյանին ասել է՝ թեկնածությունդ դիր, կողքդ կանգնած ենք, ինչն էլ լսել էր մեկ այլ օլիգարխ ու խոստացել, որ այդ «զրույցը հանկարծ շեֆի ականջին չի հասնի»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։