«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Մոնումենտում` Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում ճապոնիայի դեսպանատանը։ Գ. Հարությունյանի և նրա կնոջ հայտարարագրերում, թեև որևէ անշարժ գույք նշված չէ. բայց շրջակայքի բնակիչները պնդեցին, որ այդ տունը հենց նրան է պատկանում։
Մեզ չհաջողվեց ՍԴ-ից այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն ստանալ։ ՍԴ լրատվական ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի։ Փորձեցինք մեկնաբանության ստանալ նաև ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից։ Վերջինս նույնպես ասաց, թե ինքը նման տեղեկության չունի, իսկ Գ. Հարությունյանի փաստաթղթերում որևէ սեփականություն նշված չէ:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առանձնատան մասին նշում չկա հավանաբար այն պատճառով, որ «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքը չի պահանջում 2011թ. առաջ ձեռք բերած կամ օտարած գույքը հայտարարագրել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։