Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արսեն Կարապետյանի և Արթուր Ամիրխանյանի կողմից նախնական համաձայնությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու ու դրա սպառնալիքի միջոցով առևանգելու և բռնություն գործադրեու սպառնալիքով զուգորդված վերջինիս ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված քննչական խմբի կողմից, որում ներառված էին ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ:
Քննության ընթացքում ձերբակալվել է 2 անձ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ:
Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան: