ԵՄ-ի Խորհուրդը մանդատ է տրամադրել նոր համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու համար։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Դրանում նշված է, որ ԵՄ-ի Խորհուրդը այսօր հաստատել է Եվրոպական հանձնաժողովի ու արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մանդատը Ադրբեջանի հետ համապարփակ համաձայնագրի մասին բանակցություններ սկսելու համար։
Նոր համաձայնագիրը կփոխարինի 1996 թվականին ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրին։