«Այստեղից են գնում իմպուլսները». Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ և ներկայացրեց գլխավոր վարչության նորանշակ պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանին ու պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին:

Կարևորելով քրեական հետախուզության գլխավոր վարչության գործունեության ուղղություններն ու իրականացվող խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին շնորհակալություն հայտնեց ծառայության և հատկապես արտակարգ իրավիճակներում դրսևորած մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար:

Անդրադառնալով գլխավոր վարչության ղեկավարության առաջնահերթ խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես անձնակազմի պատրաստականության և պրոֆեսիոնալ հատկությունների կատարելագործման ուղղությունները:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

unnamed-18

unnamed-16

unnamed-14

unnamed-13




Լրահոս