Էրդողանը հիասթափվել է ԱՄՆ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ-ից: Այս մասին նա ասել է CBS News հեռուստաընկերության հարցազրույցում:

Էրդողանը հայտարարել է, որ հիմնական խնդիրը կայանում է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման հարցում դիրքորոշման մեջ:

Թուրք նախագահի խոսքով՝ սիրիական պատերազմն անվտանգության սպառնալիք է ստեղծել Թուրքիայի սահմանների մոտ,  ինչպես նաև նպաստել երկրում սիրիացի միլիոնավոր փախստականների տեղաբաշխմանը:

Բացի այդ, Էրդողանը քննադատել է Վաշինգտոնին նրանում, որ ԱՄՆ-ն դեռևս Թուրքիային չի արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, ով մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:




Լրահոս