Իսկ ինքը ուր է գնացել, որ հիմա էլ վերադառնա. Ռուբեն Գևորգյանը` Գագիկ Ծառուկյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:

-Խորհրդարանական ընտրությունները մոտենում են, Ձեզ տեսնո՞ւմ եք 2017 թվականին ձեւավորվելիք խորհրդարանում, ո՞ր քաղաքական ուժի հետ եք տեսնում:

-Ես ուժեր տեսնելու խնդիր չունեմ, ես ունեմ կուսակցություն, որի մեջ գործել եմ արդեն 10 տարի. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում եմ իմ քաղաքական գործունեությունը ծավալել: Համենայնդեպս, գալիք ընտրություններում տեսնում եմ ինձ, թե ոչ, դեռ վաղ է ասել, քանի որ դաշտը դեռ պարզված չի ե՛ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ե՛ւ ընդհանուր առմամբ, այս ամեն ինչը պետք է հաշվարկվի: Օրերը գալիս են, դա, համենայնդեպս, այսօրվա պատասխանը չէ, ժամանակը ցույց կտա: Ինձ թվում է՝ եթե էլի իմ գործունեությունը ծավալեմ, այդ կուսակցության հետ կծավալեմ:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե անհրաժեշտություն լինի, չի բացառում իր վերադարձը քաղաքականություն: Տեսնո՞ւմ եք դրա անհրաժեշտությունը եւ, առհասարակ, խոսե՞լ եք իր հետ այս թեմայով:

-Ես իր հետ բավականին երկար չեմ հանդիպել, բայց հանդիպելուց էլ ջերմ ենք, ընկերական, անկախ քաղաքական դաշտից՝ մենք եղել ենք մտերիմներ, ընկերներ, բայց մենք քաղաքական դաշտում էլ ենք եղել, գործել ենք միասին, ինքը եղել է կուսակցության նախագահը: Համենայնդեպս, մենք միասին բավական ճանապարհ ենք անցել քաղաքական դաշտում: Ոչ մեկ իրավունք չունի քննարկելու նրա գալու կամ չգալու խնդիրը: Եթե Դուք ասում եք՝ իր վերադառնալը ոնց եք համարում, չեմ համարում դա վերադարձ, իսկ ինքը ուր է գնացել, որ հիմա էլ վերադառնա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս