Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսի հետ:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին եւ շեշտել, որ առկա է փոխվստահություն, փոխադարձ շահերի և առաջնահերթությունների բարձր ըմբռնում: Ա. Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստել է, որ 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս համապատասխան ոլորտներում խորացնելու եւ զարգացնելու համագործակցությունը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսին էլ իր հերթին կարեւորել է համագործակցության բարձր մակարդակը եւ վերջին տարիների արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ծրագրերի իրականացման շրջանակներում:
Կողմերը անդրադարձել են փոխադարձ կարեւորություն ներկայացնող այլ հարցերի եւս, կարեւորել ծրագրերի շարունակականության ապահովումը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս