Ադրբեջանը պետք է վերադարձնի իր տարածքները. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան դեմ է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների «օկուպացմանը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Aksam պարբերականը:

Էրդողանի խոսսքով՝ «տարածքների օկուպացումը» որևէ դրական արդյունքի չի հանգեցնի, և Հայաստանը պետք է շուտափույթ լքի այդ տարածքները:

«Այդ տարածքների իրական տերերն ադրբեջանցիներն են, և նրանք պետք է վերադառնան իրենց տարածքներ, իսկ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է կատարեն իրենց կողմից ստանձնած պարտավորությունները»,-ասել է Էրդողանը:




Լրահոս