Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենսդրական նախագիծ, որը վերաբերում էր ԱԺ-կառավարություն համագործակցությանը: Կարեն Կարապետյանի համար այդ ելույթը երկար թվաց: Ելույթից հետո արձագանքեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որից հետո վարչապետը նշեց.

«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, կունենայինք կառավարության կարճ նիստ, եթե չլիներ Տիկին Հովհաննիսյանի երկար ելույթն ու պարոն Թովմասյանի միջև դեբատը», – նշեց նա:
Դրանից հետո նախագծի վերաբերյալ պարզաբանումներ կատարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, որից հետո Հրայր Թովմասյանը կրկին ցանկանում էր խոսել, սակայն վարչապետն առաջարկեց նրանց առանձին խոսել:




Լրահոս