Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ զինված խմբի գործով շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 21-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածներն՝ ազատ արձակվել: Այդ 33 հոգուն մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: