«Գազպրոմ»-ը կարող է զրկվել Թուրքիայում խոշոր ակտիվներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կարող է զրկվել Թուրքիայում խոշոր ակտիվներից, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ կասկածանքով ազգայնացրել են Akfel Holding -ը՝ երկրում գազային խոշոր ընկերությունը, որում մասնաբաժին ունեն «Գազպրոմ»-ն ու  «Գազպրոմբանկ»-ը:

Ինչպես նաև  «Գազպրոմ»-ը մինորիտար բաժնետեր է Akfel Holding -ում:

Պարբերականի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին թուրքական իշխանություններն ամբողջությամբ փոխեցին Akfel Holding-ի տնօրենների խորհրդին: «Մեզանից խլեցին Թուրքիայում ամենաարդյունավետ և ամենաշահութաբեր ռուսական գազ վաճառողին»,-ասել է «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրը:

Հաղորդվում է, որ երկու ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալ:




Լրահոս