Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստի տարկետում կտրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը  տարկետում կտրվի Անատոլի Այվազովին, Գրիգորի Էմեքսուզյանին և Հովհաննես Պողոսյանին:

Նրանք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմում, և անհրաժեշտություն է առաջացել նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2019 թվականի ամառային զորակոչը:

Անատոլի Աշոտի Այվազովը, Գրիգորի Ալբերտի Էմեքսուզյանը, Հովհաննես Էդվարդի Պողոսյանը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:




Լրահոս