Beeline-ը երկարացրել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետների երկարացման մասին մինչև 2017թ–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Համաձայն ակցիայի պայմանների տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները և ՄԲ-ները փոխանցվում են հաջորդ ամիս և գումարվում նոր փաթեթի րոպեներին, ՄԲ-ներին և SMS-ներին։ Ընդ որում, հաջորդ ամիս փոխանցվող րոպեների, SMS-ների և ՄԲ-ների ծավալը չի կարող գերազանցել տվյալ սակագնային փաթեթով նախատեսված 1 ամսվա համար րոպեների, SMS-ների և ՄԲ-ների ծավալը։

Այսպես, օրինակ, «Սմարթ 7500» սակագնային փաթեթում բաժանորդը կարող է կուտակել առավելագույնը 350 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջ. ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, 1000 SMS և 12000 ՄԲ ինտերնետ:

«Մեր բազմաթիվ հաճախորդների խնդրանքով մենք դարձյալ երկարաձգում ենք չօգտագործված րոպեների, SMS-ների և ՄԲ-ների փոխանցման ակցիայի ժամկետները: Ամանորյա տոնակատարությունների և Սուրբ Ծննդյան արձակուրդների նախաշեմին մեր նախաձեռնությունը հատկապես պահանջված է, քանի որ հնարավորություն է տալիս բաժանորդներին համոզված լինել, որ իրենց կուտակած պահուստը կարող են օգտագործել անհրաժեշտության դեպքում և կկարողանան օգտվել մեր ծառայություններից առավել հարմար և մատչելի պայմաններով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սմարթ» սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան Գրիգորի Յուրին
+ 37410 290112 + 37410 28 60 82
[email protected] [email protected]




Լրահոս