Հունվարի 5-ը Սուրբ ծննդյան ճրագալույցի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ը նշում է որպես Սուրբ ծննդյան ճրագալույցի օր: Եկեղեցական օրն սկսվում է երեկոյան ժամը 17:00-ից, ուստի Սուրբ Ծննդյան տոնն սկսում են նշել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին: Հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում տեղի կունենան ճրագալույցի սուրբ պատարագներ: Պատարագի ընթացքում վառվում են մոմեր, որոնք մարդիկ տանում են տուն:

Եկեղեցուց տարած մոմերը խորհրդանշում են սուրբ լույսը եւ եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում:

Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:




Լրահոս