Թրենդներ, որոնք այլևս նորաձև չեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաձևությունն արագ փոփոխվում է և կամակոր է: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև ձեր արտաքին տեսքն ամբողջացնող այլ դետալներին: Ներկայացնում ենք թրենդներ, որոնք նորաձև էին 2016 թվականին, սակայն այս տարի չպետք է հետևել դրանց:

Եթե դեռևս նախորդ տարի հաճախ կարող էիք հանդիպել ոչ բնական հոնքերի, ապա այժմ դա պետք է թողնել անցյալում: Բնական հոնքերն իսկապես նորաձև են, իսկ խիստ հոնքերև երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից:

Այս  տարի նորաձև են երկար և խիտ թարթիչները: Այնպես որ ձեզ մոտ միշտ սևաներկ ունեցեք:

Ստվերաներկի առումով ևս փոփոխություններ կան: Այս տարի նորաձև են դրանց վառ գույները:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դեմքի երանգին: Այս  տարի նորաձև է դեմքի միատոն երանգը:

Շրթներկի սառը երանգներին այս տարի կփոխարինեն տաք և վառ գույները, որոնք շուրթերին առավել ծավալ կհաղորդեն և կդարձնեն գրավիչ:

Այս տարի նորաձև են մանր խոպոպիկները կամ ալիքները: Դրանք կարող եք ստանալ վարսահարդարիչով կամ վարսափաթաթուկներով:

Վարսերի վառ և տարբեր երանգներին ևս փոխարինելու են գալիս հանգիստ և միատոն գույները:

 

Եթե վարսերի գույնից հրաժարվելը հեշտ է, ապա այս նորությունը կտխրեցնի շատերին: Դեռ նախորդ տարի նորաձև էր հավաքված, սակայն մի փոքր թափթված  վարսերը: Այս տարի հակառակն է. մազերը պետք է ձիգ հավաքված լինեն՝  առանց թափթփված մազերի:

Լուսնաձև մանիկյուրին փախարինելու են գալիս բազմագույն ֆրենչները:




Լրահոս