«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալները հանդիպում են պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին «Կոշ» քրեկատարողական հիմնարկում կայացել է դատապարտյալների կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին դիմելու որոշման վերջնաժամկետը: Արդյունքում մի շարք դատապատյալներ հանձնաժողովի կողմից մերժում են ստացել:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ հանձնաժողովի կողմից մերժվածներն են եղել դատապարտյալ առաջին կարգի հաշմանդամ Հարություն Պողոսյանը, Էդգար Մնացականյանը, Արթուր Մելիքյանը եւ այլ դատապարտյալներ: Արդյունքում դատապարտյալները չեն պատրաստվում լռել, եւ, վերջիններիս հարազատների փոխանցմամբ,  ՔԿՀ-ում մեծ բողոքի ակցիան են պատրաստվում իրականացնել:

Ավելին, դատապարտյալների հարազատները պահանջում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին, որպեսզի վերջիններն անձամբ գան եւ տեղեկացվեն իրենց ոտնահարված իրավունքների մասին:




Լրահոս