Ինչ այլընտրանքներ կլինեն, եթե ընտրության օրը խափանվեն սարքավորումները. Հովհաննես Սահակյանի մեկնաբանությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինիմալի հասցնենք տեխնիկական սարքավորումների խափանումները, դժվարությունները, սակայն դրանք կլինեն՝ հատկապես գյուղական վայրերում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նա նշեց, որ սարքավորումների հետ կապված առաջացած խնդիրների կամ քվեարկությանը ողջ գործընթացը վերահսկելու է հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահը: Դիտարկմանը, թե ծրարի բացվածքով կարող են ընտրողների մոտ տպավորություն թողնել, թե գիտեն ինչպիսի ընտրություն է կատարվել և ազդել ընտրությունների վրա, Սահակյանը նշեց. «Բացվածքն այնպես է արված, որ որևէ նշում, թե որ կուսակցության քվեաթերթիկն է, ում է ընտրել, բացառվում է և բացառվելու է:

Հարցին, եթե սարքավորումները խափանվեն, ինչ այլընտրանքներ են քննարկվում, Սահակյանը հայտնեց, որ քննարկվում է մի քանի տարբերակ: «Եթե, օրինակ, ձեռքով կարողանան մուտքագրել, այլընտրանք կլինի: Վրաստանի փորձն է քննարկվում: Չեմ բացառում, որ կլինեն երկու սարքավորումներ. դրանցից մեկի խափանվելու դեպքում մյուսը կարող է աշխատել», – հավելեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս