Ռուսները պատրաստ են գոյատևելու համար ձյուն ուտել. Թրամփի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ բիզնեսի հետ փոխազդեցության հարցով խորհրդական Էնթոնի Սկարամուչին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները հակառակ արդյունքն են ունեցել և ռուս ժողովրդին համախմբել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ ռուսները պատրաստ են ձյուն ուտել, որպեսզի գոյատևեն: Պատժամիջոցները, հակառակը, ավելի են համախմբել ռուս ժողովրդին իրենց նախագահի շուրջ»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ Էնթոնի Սկարամուչին հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս տարվա ընթացքում կարող են բարելավել հարաբերությունները, քանի որ Թրամփը հակառուսական պատժամիջոցների հարցում ընդհանուր շահերի տեսլական ունի:




Լրահոս