Գյուղացիներին մնացել է 105 մլն դրամի պարտք, որը «Վինար» ընկերությանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նա նշեց, որ անցած տարի նախարարությունը միջնորդությամբ հանդես եկավ, որպեսզի պարզաբանվեն իրավական դաշտում. հիմա հարցը իրավական դաշտում է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում զրուցել է «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանի հետ, ով փոխանցել է պարտքի մասին տվյալները:
Ըստ այդմ` այսօրվա դրությամբ գյուղացիներին կուտակած պարտքը կազմում է 67 մլն 800 հազար դրամ: «Մեր պարտքը եղել է ավելի քան 301 մլն, որն այժմ դարձել է 67 մլն դրամ»,- հավելել է տնօրենը:
Իսկ թե ինչու են նախարարության եւ ընկերության ներկայացրած տվյալները հակասում իրար, դժվար է ասել: