Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորելով համագործակցությունը պաշտպանության ոլորտում, կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: