ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հենց երդմնակալության օրն իր առաջին հրամանագրերը կստորագրի, փոխանցում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Սպիտակ տանը առաջին օրը Թրամփը պատրաստ է առաջին քայլերը կատարել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու և ներգաղթը սահմանափակելու ուղղությամբ:
Նա նաև մտադիր է չեղարկել հեռացող նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրված մի շարք հրամանագրեր:
Նշենք, որ երդմնակալության արարողությունը կկայանա այսօր՝ հունվարի 20-ին: