Ռուսաստանն ու Ինտերպոլն ահաբեկիչների նկատմամբ հետախուզում են հայտարարել. նրանցից մեկը սպառնացել է պայթեցնել ՀՀ պետական կառույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական իշխանությունները միջազգային հետախուզություն են հայտարարել հազարավոր մարդկանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, փոխանցում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Հետախուզվողների թվում է եղել ՌԴ քաղաքացի, ով սպառնացել է պայթեցնել Հայաստանի պետական կառույցները:

«Կիպրոսի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացին, ով սպառնացել է պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի պետական համարվող օբյեկտները»,- «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է Պրոկոպչուկը:

Նրա խոսքով՝ Ինտերպոլն ու Ռուսաստանն առավել մեծ ուշադրություն կհատկացնեն իրենց նպատակներով համացանցն օգտագործելու՝ ահաբեկիչների փորձերի դեմ պայքարին: Կողմերը համաձայնության են եկել էլեկտրոնային փոստերը, վիդեոալիքներն ու կայքերը ստուգելու շուրջ:




Լրահոս