Հերթական մոլորյալը՝ Լիդա Բալասանյանը, հայտնվել է Բաքվում. ի՞նչ է մտածում ՀՀ ԱԱԾ-ն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն շարունակում է իր քաղաքականությունը: Փնտրում են մոլորյալներին, համոզում, գուցե կաշառում և Վահան Մարտիրոսյանի կազմակերպած խաղերի արդյունքում հայերին՝ յան ազգանունով տանում Բաքու:

Ադրբեջանական haqqin.az կայքը գրում է, որ Բաքու մեկնած հերթական հայը Լիդա Բալասանյանն է, ով մոտ ժամանակներս ադրբեջանական քաղաքացիությունը վերականգնելու համար փաստաթղթեր կստանա: Բաքու է մեկնել իր հարազատների հետ:

Ադրբեջանական կայքի խմբագրությունում նրան դիմավորել է լրագրող ներկայացած և Բաքու մեկնած Սյուզան Ջաղինյանը, ով թղթակցում է վերը նշված կայքին:

Լիդա Բալասանյանը ծնվել է Բաքվում 1940թ., 1990-ականների սկզբին տեղափոխվել է Հայաստան: Ունի 4 երեխա, 7 թոռ և 4 ծոռ: Գրեթե բոլորը Բաքվում են բնակվում: Ադրբեջանական կայքի փոխանցմամբ՝ Լիդա Բալասանյանի երեխաներն այդքան տարի ոչինչ չեն իմացել իրենց մոր մասին:

2009թ. պատահական իմացել են, որ նա ողջ է և ապրում է Երևանում: Որոշում է ընդունվել նրան Վրաստան տեղափոխել: Ռուստավի քաղաքում նա ապրել է մինչև 2016թ. դեկտեմբերը: Իմանալով Բաքու մեկնած Սյուզան Ջաղինյանի և Վահան Մարտիրոսյանի մասին՝ Լիդա Բալասանյանի ընտանիքը որոշել է նրան Բաքու բերել:

Ադրբեջանական կայքը նշում է, որ Լիդա Բալասանյանը Բաքվում է արդեն մեկ ամիս:

Հ.Գ. ՀՀ ԱԱԾ-ն վաղուց պետք է մի քանի մարդկանց տրցակ ունենար, որոնց Բաքվից Հայաստան բերեր՝ բալանսավորելու գործընթացը: Հուսանք՝ Սերժ Սարգսյանի հատուկ հրահանգն այս առիթով չի ուշանա, թե չէ ընկել ենք նախընտրական խաղերով, մեր թշնամին քթներիս տակ «հայամեծար» քաղաքականություն է սկսել վարել՝ միջազգային հանրությանը փորձելով համոզել, թե փոխել է իր վայրագ էությունը:




Լրահոս