Լիոնի «Օլիմպիկի» հարձակվող Մեմֆիս Դեպայը գովեստի խոսքեր է հղել իր նախկին թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հասցեին:
«Մանչեսթերում ես աշխատել եմ այնպես, ինչպես կաշխատեր իսկական ֆուտբոլիստը: Պարզապես ինձ խաղաժամանակ էր պետք: Ամեն դեպքում, Ժոզե Մոուրինյուն հիանալի մարդ է և փայլուն մասնագետ: Ես նրա հետ վատ հարաբերություններ չեմ ունեցել»,-ասել է նա: