ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը դեռ չի որոշել` առաջիկա ԱԺ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, թե ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա միայն ասաց. «Դեռ չգիտենք ոչ մի բան, կորոշվի, կասենք»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ, երբ հանրապետականները շտապում էին մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին, լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նրա համար անսպասելի էր Հ. Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշումը: Պարզվեց՝ այո, Պողոսյանը նման որոշման չէր սպասում: Բայց եւ չի կարծում, որ կհետեւի նրա օրինակին: