Ուշագրավ խախտումներ Գորիսի ԲԿ-ում. հերթը հասավ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ այս խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այդ ստուգումներն ունեն մեկ նպատակ՝ նորանշանակ մարզպետը փորձում է աշխատանքից ազատել նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին եւ նրանց փոխարինել իր վստահված անձանցով:

Արդեն աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը, հիմա էլ հերթը հասել է Սաշիկ Խաչատրյանին՝ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռանը:




Լրահոս