Մեզանից յուրաքանչյուրին մանկուց սովորեցրել են, որ հասարակական տրանսպորտում պետք է տեղ զիջել ծերերին՝ դրանով արտահայտելով հարգանքը մեծերի հանդեպ: Իհարկե, կան մարդիկ, ովքեր մինչև վերջ նախընտրում են անտեսել կողքին կանգնած տատիկին կամ պապիկին:
Պարզվում է, որ Եվրոպայում ծերերին տեղ զիջելն ընդունված չէ: Բացի այդ, նրանք այդ քայլից կարող են նեղանալ:
Գաղտնիքն այն է, որ եվրոպացի տատիկներն ու պապիկները փորձում են սպորտային կենսակերպ վարել: Նրանք երթևեկում են հեծանիվներով, առավոտյան վազում և մարզասրահ այցելում:
Եթե նրանց տեղ զիջեն տրանսպորտում, ապա նրանք կընդունեն դա որպես ակնարկ, որ իրենք վատ տեսք ունեն…
Այդ իսկ պատճառով եվրոպական երկրներում հասարակական տրանսպորտում բոլորը հավասար են: Իսկ եթե որևէ մեկն իսկապես հիվանդ է և չի կարողանում կանգնել, նա կխնդրի իրեն տեղ զիջել: