ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ր քաղաքական ուժին կտային իրենց ձայնը քաղաքացիները, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերն արդեն նշմարվում են՝ ովքեր են, ինչ դաշինքով են մասնակցելու, ովքեր՝ միայնակ:

Տարեսկզբից արդեն իսկ հայտնի դարձավ, որ քաղաքական մի շարք ուժեր նախընտրում են դաշինքի տարբերակը՝ պատճառաբանելով, որ միայնակ մասնակցելն անարդյունավետ եւ անիմաստ է:

Ինչպես հայտնի է՝ հունվարի 17-ին քաղաքականության փակած էջը վերաբացեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ստեղծում է «Ծառուկյան» դաշինքը՝ իր շուրջ հավաքելով մի շարք այլ ուժերի, անհատների:

Ընտրություններին, այս պահի դրությամբ հայտնի տվյալներով, մասնակցելու է իշխող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը՝ միայնակ, «Ելք» ընդդիմադիր դաշինքը, «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Թե մինչեւ առաջադրվելու վերջնաժամկետն ինչ փոփոխություններ տեղի կունենան, դեռեւս վաղ է կանխատեսել, այդուհանդերձ, ArmLur.am-ը հարցման միջոցով փորձեց հասկանալ՝ ում կտային իրենց ձայնը քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը:

Պարզեցինք՝ շատերն իրենց հույսը նոր ձեւավորվող դաշինքների հետ են կապում, իսկ ոմանք դեռեւս չունեն նախընտրած քաղաքական ուժ:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթեւ Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս