![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/b5c34d29d6de302ab9ea3d2a7b1e665d__1440x.jpg)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմից Բելառուսի դուրսբերման մասին տեղեկությունները կեղծ են, փոխանցում է RNS-ը:
«Դա լրիվ մտացածին է»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հավելել է, որ Միութենական պետության նախարարների խորհուրդի նիստը, որի ղեկավարն է նա համարվում, պետք է կայանա Մոսկվայում:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բելառուսը պատրաստվում է դուրս գալ ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից: